...Читать далее
Լոռու մարզի Գուգարք գյուղի բնակելի շենքում բռնկված հրդեհի հետևանքով մեկ մարդ հոսպիտալացվել է, հայտնել է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ծառայության տվյալներով՝ հրդեհի մասին հաղորդումը ստացվել է դեկտեմբերի 21-ին՝ ժամը 23:43-ին, և դեպքի վայր են մեկնել մարզային հրշեջ-փրկարարական ծառայության երեք հրշեջ ջոկատ։
Արդյունքում այրվել է խոհանոցի և հյուրասենյակի 18 քառակուսի մետր մակերեսով փայտե առաստաղը, իսկ շենքի տանիքը՝ ջերմահարվել։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00:49-ին և ամբողջությամբ մարվել է ժամը 02:15-ին։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում