Найти в Дзене

Գրականագետ Գայանե Աթանեսյան- Հայկանուշ Ասատրյան (Մուրադյան): Հայ պարարվեստի նվիրյալը (՛՛Այսօր'' կայք)

Հայ մշակույթի, մասնավորապես պարարվեստի բնագավառի հայտնի դեմքերից է Հայկանուշ Ասատրյանը /Մուրադյան/։ Ծնվել է Էրիվանում 1914 թ. դեկտեմբերի 21-ին Ռուստամ Ասատրյանի /Ալափարս գյուղից / և Նատալյա Գասպարյանի /Սոլակ գյուղից / ընտանիքում։ Նա երրորդ երեխան էր՝յոթ աղջիկներց երրորդը։ Տունը, որտեղ ապրում էր երիտասարդ ընտանիքը , գտնվում էր Սայաթ -Նովա փողոցում, ուր այժմ Սուրբ Աննա եկեղեցին է։ Հայկանուշի ուսումնառությունը եղել է Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, ուր սովորել է գրող Գուրգեն Բորյանի հետ, նրան դասավանդել է հայտնի նկարիչ Էդվարդ Սարգսյանը։ Մասնակցել է դպրոցի միջոցառումներին, հիշարժան է ՛՛Հաղթված բազեն՛՛ ներկայացումը, ուր և՛ երգում էր, և՛ պարում։ Վաղ է ամուսնանում ՝տասնյոթը դեռ չբոլորած, ընտրյալը հայ թատրոնի արտիստ Էդվարդ Մուրադյանն էր։ Ապրում են Ջափարիձե / այժմ՝ Պուշկին / փողոցի մեկհարկանի սեփական տանը՝ ամուսնու մայրիկի՝ Մարիամ Մուշյանի, բալետի արտիստ՝ Զարեհ Մուրադյանի և լուսանկարիչ Տիրան Մուրադյան- Քուփելյանի հետ։ Քսան տարեկանում ծնվում է առաջնեկը /1934 թ./՝ Իվետտա Մուրադ

Հայ մշակույթի, մասնավորապես պարարվեստի բնագավառի հայտնի դեմքերից է Հայկանուշ Ասատրյանը /Մուրադյան/։ Ծնվել է Էրիվանում 1914 թ. դեկտեմբերի 21-ին Ռուստամ Ասատրյանի /Ալափարս գյուղից / և Նատալյա Գասպարյանի /Սոլակ գյուղից / ընտանիքում։ Նա երրորդ երեխան էր՝յոթ աղջիկներց երրորդը։ Տունը, որտեղ ապրում էր երիտասարդ ընտանիքը , գտնվում էր Սայաթ -Նովա փողոցում, ուր այժմ Սուրբ Աննա եկեղեցին է։ Հայկանուշի ուսումնառությունը եղել է Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցում, ուր սովորել է գրող Գուրգեն Բորյանի հետ, նրան դասավանդել է հայտնի նկարիչ Էդվարդ Սարգսյանը։ Մասնակցել է դպրոցի միջոցառումներին, հիշարժան է ՛՛Հաղթված բազեն՛՛ ներկայացումը, ուր և՛ երգում էր, և՛ պարում։ Վաղ է ամուսնանում ՝տասնյոթը դեռ չբոլորած, ընտրյալը հայ թատրոնի արտիստ Էդվարդ Մուրադյանն էր։ Ապրում են Ջափարիձե / այժմ՝ Պուշկին / փողոցի մեկհարկանի սեփական տանը՝ ամուսնու մայրիկի՝ Մարիամ Մուշյանի, բալետի արտիստ՝ Զարեհ Մուրադյանի և լուսանկարիչ Տիրան Մուրադյան- Քուփելյանի հետ։ Քսան տարեկանում ծնվում է առաջնեկը /1934 թ./՝ Իվետտա Մուրադյանը, որը դառնում է բալետի լավագույն պարուհիներից մեկը։ Հայկանուշը 1937 թվականին աշխատում է Սպանդարյանի շրջանի նախագահությունում՝որպես մեքենագրուհի, մեկ տարի անց անցնում է այլ աշխատանքի, որը հոգեհարազատ էր իրեն, Հայաստանի ժողովրդական երգի ու պարի անսամբլ որպես պարուհի /1938-1940 թթ/, համարյա երկու տարի պարում այնտեղ և 1940 թվականին ընդունվում է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոն որպես պարուհի և հետագայում դառնում պարուհի-կորիֆեյ աշխատում է մինչև 1963 թ. նոյեմբերի 23-ը։ Կարելի է ասել, որ նորաստեղծ թատրոնի առաջին պարուհիներից մեկն է Հայկանուշ Ասատրյան /Մուրադյանը/։ Իսկ 1950 թվականի դեկտեմբերի 12-ին ծնվում է իր երկրորդ երեխան մեր ժամանակի տաղանդավոր արվեստագետ-գրողը Դավիթ Մուրադյանը։ Այդ տարիներին ընտանիքը բնակվում էր Աջափնյակ թաղամասի Էստոնական փողոցի չորսհարկանի բնակելի շենքում։ Հյուրընկալ է եղել նրա օջախը, հաճախ հավաքվել են այնտեղ հայ և սովետական արվեստի բազմաթիվ հայտնի, տաղանդավոր մարդիկ՝ Եղիշե Չարենցը, Վահան Թոթովենցը, Արշակ Չոպանյանը, Վահրամ Փափազյանը, Արուս Ոսկանյանը, Միքայել Մանվելյանը, Ավետ Ավետիսյանը, Ալեքսեյ Երմոլաևը, Գարուշ Խաժակյանը և էլի շատ-շատերը։ Հայկանուշի կենսագրությունը լեցուն է և բովանդակալից. 23 տարիների ընթացքում պարել է 23 բալետներում, օպերաներում, ունեցել է բազմաթիվ մենապարեր։ Նրա մասին գրել են մամուլում։ Հայկանուշ Ասատրյան /Մուրադյանի /մասին գիրք է գրել թոռնիկը ՝Արմեն Մուրադյանը, որը շուտով կհրատարակվի։ Շնորհավոր Հայկանուշ Ասատրյան /Մուրադյան/ պարուհու երկնային ծնունդը։

Գրականագետ, լրագրող Գայանե Աթանեսյան

Երևան, 2025 թվական, դեկտեմբերի 21