Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Վրթանես քահանա Բաղալյանն ինտենսիվ թերապիայի բաժանմունքում է, նրա վիճակը կայուն է, գիտակից վիճակում է, հայտարարել է Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը։ Ըստ հայտարարության՝ «Մաստերմեդ» ԲԿ-ի բժշկական թիմն ակնկալում է բարենպաստ ընթացք և այլ միջամտությունների կարիք չի տեսնում։ Բժիշկների տեղեկացմամբ՝ բուժառուն տեղափոխվել է «սրտամկանի սուր ինֆարկտ, կարդիոգեն շոկ» ախտորոշմամբ։ Կատարվել են անհրաժեշտ ինտենսիվ թերապիայի միջամտություններ, կորոնարոգրաֆիա, և բժշկական ցուցումով իրականացվել է համապատասխան միջամտություն՝ ստենտավորում։ Ավելի ուշ քահանան News.am-ին ասել է, որ երբ մարդիկ փողոցային հայհոյանքներով փորձել են մուտք գործել Մայր տաճար, խփել դռանն ու հայհոյել, սիրտը կարծես պայթել է լկտի վիճակից։ «Փառք Աստծո, մերոնք դուռը բացեցին, մեր հավատացյալ ժողովուրդն ավելի շատ էր, իրենց հրեց, դուրս հանեց, չթողեց Մայր տաճար մուտք գործել»,- պատմել է նա։ Նա նշել է, որ ոստիկաններից մեկն իրեն մի կողմ է տարել, իսկ լրագրողներից մեկը շտապօգնություն է
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
19 декабря19 дек
2 мин