ՀՀ կառավարությունը դեկտեմբերի 18-ի նիստում երկարաձգեց 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած քաղաքացիների ընտանիքներին տրամադրվող ֆինանսական աջակցությունը։ Սահմանված ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ, դիմումները կարող են ներկայացվել մինչև դեկտեմբերի 23-ը ներառյալ։ Աջակցություն կստանա 11 ընտանիք, յուրաքանչյուրին կտրամադրվի ամսական 300 հազար դրամ։ Պետական բյուջեից լրացուցիչ կտրամադրվի 3,3 միլիոն դրամ: ՀՀ քննչական կոմիտեից հոկտեմբերի 6-ին Armenia Today-ին հայտնել էին, որ 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ՝ 172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։ Կարդացեք նաև՝ Զոհվածների և անհետ կորածների ծնողները 44-օրյա պատերազմի զեկույցին ծանոթանալու պահանջով ստորագրահավաք են սկսել Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում
Կառավարությունը երկարաձգեց պատերազմի հետևանքով անհետ կորած քաղաքացիների ընտանիքների աջակցությունը
18 декабря 202518 дек 2025
~1 мин