Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում «վտանգաշատ հավաքի նախաձեռնությունն ստանձնած սրբազան Հայրերին», ասված է Սուրբ Էջմիածնի հայտարարության մեջ: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսի հերթական հայտարարության պատճառով հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով»,- նշել է Մայր Աթոռը։ Պաշտոնական Էջմիածինն ընդգծել է՝ պետք է դրսևորել պատասխանատվություն՝ զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից և գործել բացառապես եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ «Հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումները և հայտնի կեղծ օրակարգով հակառակություններ սերմանել եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ՝ խաթարելով հայոց հոգևոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը»,- ասված է հայտարարության մեջ։ Մայր Աթոռը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել «նման սադրիչ հայտարարությունների ազդեցությանը»։ Եկեղեցու 10 եպիսկոպոս, ովքեր նոյեմբերի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումիցհետո կոչ էին արել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հրաժարական
Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում «վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Հայրերին»
18 декабря 202518 дек 2025
1
1 мин