20.11.1913, Խարբերդ - 18.12.1979, Երևան Մոսկվայի Մեծ թատրոնի, Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի արտիստ, բալետմայստեր, արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր: Զարեհ Մուրադյանը Երևանում բեմադրել է Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ», Էդգար Հովհաննիսյանի «Մարմար», Էդուարդ Խաղագորտյանի «Սոնա» բալետները (Վարկավիցկու, Արբատովի, Ազատ Ղարիբյանի հետ), առանձին պարեր՝ ազգային և դասական օպերաներում: Հայկական մի քանի ֆիլմերում և թատերական մի ամբողջ շարք ներկայացումներում պարային բեմադրությունների հեղինակ է: Պարարվեստի մեծ վարպետը համագործակցել է Վախթանգովի անվան և Մոսկվայի Կամերային թատրոնների կոլեկտիվների հետ, դասավանդել Մոսկվայի Մեծ թատրոնի պարարվեստի ակադեմիական ուսումնարանում, Երևանում՝ օպերայի և բալետի թատրոնում, Պարարվեստի պետական ուսումնարանում, Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտում։ Հիշող մնանք… Կարեն Վարդանյան Երևան, 2025 թվական, դեկտեմբերի 18
Լրագրող Կարեն Վարդանյան- Բալետի արտիստ Զարեհ Մուրադյան
18 декабря18 дек
~1 мин