Найти в Дзене

Լրագրող Հասմիկ Պողոսյան- Արտիստը և ազնվական հայը` Զարեհ Մուրադյան

Այսօր` դեկտեմբերի 18-ին բալետի արտիստ Զարեհ Մուրադյանի հիշատակի օրն է: Նա ապրեց արարումներով լի կյանք։ Արևմտյան Հայաստանում` Խարբերդում ծնված , իր ամբողջ էությամբ ազգային ու համամարդկային արժեքներ կրող արվեստագետը թողեց իր հետագիծը մեր մշակույթի պատմության մեջ։ Բավական է նշել, որ Զարեհ Մուրադյանը1935-1938 թվականներին եղել է Մոսկվայի Մեծ թատրոնի, 1938-1957 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի արտիստ։ Եվ ոչ միայն բալետի արտիստ, այլև տաղանդավոր բալետմեյստեր.Երևանի օպերային թատրոնում բեմադրել է Սպենդիարյանի «Խանդութ» (1956, Ա․ Վարկավիցկու հետ), Է․ Հովհաննիսյանի «Մարմար» (1957, Ի․ Արբատովի հետ), Է. Խաղագորտյանի «Սոնա» (1958, Ա․ Ղարիբյանի հետ) բալետները, ինչպես նաև պարեր ազգային և դասական օպերաներում (Չայկովսկու «Եվգենի Օնեգին», Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր» և այլն)։ Զարեհ Մուրադյանը կերպարներ է մարմնավորել բազմաթիվ ներկայացումներում՝ Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկ», «Եվգենի Օնեգին», «Կարապի լիճ», Ասաֆևի «Բախչիսարայի շատրվան», «Կովկասի գերին», Բիզեի «Կարմեն», Ռուբենշտեյնի «Դևը», Բո

Այսօր` դեկտեմբերի 18-ին բալետի արտիստ Զարեհ Մուրադյանի հիշատակի օրն է: Նա ապրեց արարումներով լի կյանք։ Արևմտյան Հայաստանում` Խարբերդում ծնված , իր ամբողջ էությամբ ազգային ու համամարդկային արժեքներ կրող արվեստագետը թողեց իր հետագիծը մեր մշակույթի պատմության մեջ։ Բավական է նշել, որ Զարեհ Մուրադյանը1935-1938 թվականներին եղել է Մոսկվայի Մեծ թատրոնի, 1938-1957 թվականներին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի արտիստ։ Եվ ոչ միայն բալետի արտիստ, այլև տաղանդավոր բալետմեյստեր.Երևանի օպերային թատրոնում բեմադրել է Սպենդիարյանի «Խանդութ» (1956, Ա․ Վարկավիցկու հետ), Է․ Հովհաննիսյանի «Մարմար» (1957, Ի․ Արբատովի հետ), Է. Խաղագորտյանի «Սոնա» (1958, Ա․ Ղարիբյանի հետ) բալետները, ինչպես նաև պարեր ազգային և դասական օպերաներում (Չայկովսկու «Եվգենի Օնեգին», Դոնիցետտիի «Լյուչիա դի Լամերմուր» և այլն)։ Զարեհ Մուրադյանը կերպարներ է մարմնավորել բազմաթիվ ներկայացումներում՝ Չայկովսկու «Մարդուկ-ջարդուկ», «Եվգենի Օնեգին», «Կարապի լիճ», Ասաֆևի «Բախչիսարայի շատրվան», «Կովկասի գերին», Բիզեի «Կարմեն», Ռուբենշտեյնի «Դևը», Բորոդինի «Իշխան Իգոր», Մինկուսի «Դոն Կիխոտ», Պրոկոֆևի «Մոխրոտը», Ա. Տեր-Ղևոնդյանի «Անահիտ», Արամ Խաչատրյանի «Գայանե», «Երջանկություն», Ալեքսանդր Սպենդիարյանի «Խանդութ», Էդգար Հովհաննիսյանի «Մարմար», Գ. Հախինյանի «Լոռեցի Սաքոն»...Նա եղել է այն արտիստը ու բալետմեյստերը , ով Հայաստանում առաջինն է բեմադրել Լյուդվիգ Մինկուսի <<Դոն Կիխոտը>>...Բոլորը թվել հնարավոր չէ։ Այսօր Զարեհ Մուրադյանի հիշատակի օրն է։ Նա կյանքից հեռացավ 1979 թվականի դեկտեմբերի 18-ին` թողնելով մի ամբողջ պատմություն ու բալետի դպրոց, որը դեռ պիտի արժանիորեն գնահատվի ուսումնասիրողների կողմից։ Մշակույթը ազգի Կենաց ծառի արմատն է , որը պահպանելով ու սերունդներին փոխանցելով է միայն հնարավոր ուրվագծել ապագան։ Զարեհ Մուրադյանի անունը մնաց արվեստի պատմության էջերում և սերունդների սրտում...

ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

Հայագիտության և մշակույթի ոլորտի լրագրող

Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ

Երևան, դեկտեմբերի 18, 2025 թվական

-2