Ադրբեջանի խորհրդարանը դեկտեմբերի 16-ին վավերացրել է Թուրքիայի հետ ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման հուշագիրը, որով կողմերը պարտավորվում են միմյանց օգնություն ցուցաբերել ագրեսիայի դեպքում, գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ Նրա դիտարկմամբ՝ հուշագրի վավերացումը խորացնում է Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաքաղաքական դաշինքը՝ այն տեղափոխելով փոխադարձ ռազմական պարտավորությունների հարթություն։ Գեղամյանի խոսքով՝ տարածաշրջանում միաժամանակ արձանագրվում են նաև մի շարք այլ գործընթացներ, որոնք վկայում են անվտանգության ռիսկերի աճի մասին։ Նա նշել է, որ դրան զուգահեռ՝ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ներկայացրել է «Թյուրքական աշխարհի տեսլականը» (Türk Dünyası Vizyon Belgesi) հայեցակարգային փաստաթուղթը, որը պատրաստվել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հովանու ներքո։ Թյուրքագետի գնահատմամբ՝ փաստաթուղթը տարածաշրջանում «Թուրանի» ձևավորման գործողությունների ծրագիր է՝ արդիականացված պանթյուրքիզմի տրամաբանությամբ։ Գեղամյանը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ
Ադրբեջանը վավերացրել է Թուրքիայի հետ ռազմական փոխօգնության հուշագիրը․ Գեղամյան
17 декабря 202517 дек 2025
1 мин