Չէ, լո՞ւրջ դուք հավատում եք, որ խաղաղություն կբերեն ձեզ մարդիկ ովքեր Ակնայի նռան հետ նկարվում էին ու ասում, - «Աղդամը մեր հայրենիքն Է», ովքեր գոռում էին, - «Արցախը Հայաստան Է և՛ վերջ», տղա էին ուղարկում Արցախ ծառայելու, ցուցադրաբար, ի տես աշխարհի, իսկ հետո հանձնեցին Արցախը, մենակ թողեցին արցախցուն թշնամու գենոցիդալ հրոսակների առաջ։ Իսկ հիմա վախենում են նույնիսկ արտաբերել Արցախ անունը։ Սարսափում են թշնամու նման այդ բառից և ջնջում։ Դուք հավատո՞ւմ եք մարդկանց՝ ովքեր բոյկոտում էին թուրքական ապրանքներն՝ իսկ հիմա ցինիկաբար հայտարարում՝ որ ադրբեջանական ապրանքները պիտի մուտք գործեն Հայաստան։ Ես հավատում եմ որ սրանց հավատացողներիի մեծ մասը հոգեկան խնդիրներ չունի։ Ունի վախեր... բոլորս ունենք։ Ոչ ոք չի ուզում պատերազմ, արհավիրք, զոհեր.... բայց մի հատ այդ վախերը մի կողմ դրեք, նայեցեք հայելու մեջ և հարցրեք ինքներդ ձեզ՝ սրա՞նք պիտի բերեն խաղաղություն։ https://dzen.ru/id/677f959a63b01e74f3158f11
Չէ, լո՞ւրջ դուք հավատում եք, որ խաղաղություն կբերեն ձեզ մարդիկ ովքեր Ակնայի նռան հետ նկարվում էին ու ասում, - «Աղդամը մեր հայրենիքն Է
13 декабря 202513 дек 2025
~1 мин