Թրամփը հնարավոր է համարել ԱՄՆ հարվածներն Իրանի դեմ Սպիտակ տանը լրագրողների հետ շփման ժամանակ Թրամփը նորից կարծիք է հնչեցրել, որի համաձայն՝ կարգավորման Մերձավոր Արեւելքում չէր հաջողվի հասնել, եթե ԱՄՆ ԶՈւ-ն հարվածներ չհասցներ Ֆորդոյի, Նաթանզի եւ Սպահանի իրանական միջուկային օբյեկտներին։ Թրամփի կարծիքով՝ Իրանը «կարող է փորձել» շարունակել իր միջուկային ծրագրի իրականացումը։ «Նրանք վերականգնման համար շատ ժամանակ կծախսեն, բայց եթե նրանք ցանկանում են նրա վերականգնումն առանց մեզ հետ գործարքի, մենք այն եւս կոչնչացնենք։ Մենք կարող ենք շատ արագ ոչնչացնել նրանց հրթիռները»,- հաստատել է ԱՄՆ նախագահը։