ԱՄՆ-ն Թուրքիայի հետ բանակցություններ է վարում F-35 կործանիչների ստեղծման ծրագրին Անկարայի վերադարձի շուրջ: Վաշինգտոնը հույս ունի, որ բանակցություններն առաջիկա ամիսներին բեկումնային կլինեն, հայտարարել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը, գրում էReuters-ը: Վաշինգտոնն Անկարային դուրս էր թողել Lockheed Martin ընկերության F-35 կործանիչների կատարելագործման ծրագրից և պատժամիջոցներ սահմանել 2020 թվականին՝ կապված նրա կողմից ռուսական S-400 (C-400) ՀՕՊ համակարգերի ձեռքբերման հետ: Թուրքիան այդ քայլն անարդար էր անվանել և հույս հայտնել, որ կողմերը կկարողանան խնդիրը լուծել ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահական ժամկետի ընթացքում: «Միացյալ Նահանգները շարունակում է բանակցությունները Թուրքիայի հետ F-35 ծրագրին միանալու ցանկության և ռուսական արտադրության Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգի առկայության վերաբերյալ»,- ասել է Բարաքը: Նա հայտարարել է, որ ԱՄՆ օրենսդրությունը թույլ չի տա Թուրքիային շահագործել կամ ունենալ S-400 համակարգը, եթե նա ցանկանա վերադառնալ F-35 ծրագրին: Նա նաև ասել է, որ Թր
ԱՄՆ-ն Թուրքիայի հետ բանակցություններ է վարում F-35 կործանիչների ստեղծման ծրագրին Անկարայի վերադարձի շուրջ
10 декабря 202510 дек 2025
1 мин