ԱԱԾ պե՞տն է ծեծել տվել Միհրան Հակոբյանին Ժամեր առաջ փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել էր․ «Քիչ առաջ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ Շատերը զարմացել են, թե ինչու պետք է իշխանության հրահանգով դիմակավորված մարդիկ հարձակվեն Միհրան Հակոբյանի վրա ։ Ըստ Bolola թելեգրամյան ալիքի՝ Միհրան Հակոբյանը օրերս ֆեյսբուքյան գրառմամբ բացահայտել էր, որ ԱԱԾ տնօրեն Սիմոնյանը և գլխավոր դատախազ Վարդապետյանը սեռական կապի մեջ են։ Ժամեր անց Հակոբյանը հեռացրել էր գրառումը, բայց ԱԱԾ տնօրենը, ենթադրաբար, որոշել է այն անպատիժ չթողնել։ Սիմոնյանը ամուսնացած է, և այդ գրառումը դարձել է իսկական ընտանեկան սկանդալի պատճառ