Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Թրամփը հույս է հայտնել, որ կկարողանա վերջ դնել ուկրաինական հակամարտությանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շարունակում է ջանքեր գործադրել ուկրաինական հակամարտության կարգավորման համար և կարծում է, որ կարող է դրան հասնել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը: «Մենք այդ ուղղությամբ շատ լարված ենք աշխատում և պետք է կանգնեցնենք այն»,- ասել է նա Սպիտակ տան մոտ Սուրբծննդյան եղևնու լույսերը վառելու արարողության ժամանակ: Նախագահը հայտարարել է, որ ներկայումս իր երկիրն անվտանգ է, և բնակչությունը կարող է հանգիստ նշել Սուրբ Ծնունդն ու Նոր տարին: «Որպես ազգ՝ մենք կարող ենք շատ բաների համար շնորհակալ լինել»,- ասել է ամերիկացի առաջնորդը։ Մոսկվայում դեկտեմբերի 2-ին կայացել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ: Թրամփը հանդիպման մասին խոսելիս ասել էր, որ Մոսկվայում ամերիկյան պատվիրակության բանակցություններն ուկրաինական կարգավորման շուրջ լավ են անցել: Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ շարունակում է ջանքեր գործադրել ուկրաինական հակամարտության կարգավորման համար և կարծում է, որ կարող է դրան հասնել, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը:

«Մենք այդ ուղղությամբ շատ լարված ենք աշխատում և պետք է կանգնեցնենք այն»,- ասել է նա Սպիտակ տան մոտ Սուրբծննդյան եղևնու լույսերը վառելու արարողության ժամանակ:

Նախագահը հայտարարել է, որ ներկայումս իր երկիրն անվտանգ է, և բնակչությունը կարող է հանգիստ նշել Սուրբ Ծնունդն ու Նոր տարին:

«Որպես ազգ՝ մենք կարող ենք շատ բաների համար շնորհակալ լինել»,- ասել է ամերիկացի առաջնորդը։

Մոսկվայում դեկտեմբերի 2-ին կայացել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումն ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆի և Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ: Թրամփը հանդիպման մասին խոսելիս ասել էր, որ Մոսկվայում ամերիկյան պատվիրակության բանակցություններն ուկրաինական կարգավորման շուրջ լավ են անցել:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում