Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նոյեմբերի 28-ին կաթողիկոսի գլխավորությամբ անցկացված Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողովի մասնակիցները հայտարարության տակ ստորագրած 9 եպիսկոպոսներին հորդորել են վերադառնալ կանոնական դաշտ՝ իրենց մտահոգություններն արծարծելով Եկեղեցու բարձրագույն ժողովական մարմիններում և չխեղաթյուրել եկեղեցու միաբանությունը, տեղեկանում ենք Մայր Աթոռի հայտարարությունից։ Չնայած նրանք նիստից բացակայել են, սակայն ներկաներն անդրադարձել են նոյեմբերի 27-ին եպիսկոպոսների ստորագրությամբ հրապարակված հայտարարությանը և արձանագրել, որ այն ամբողջապես խեղաթյուրված է ներկայացնում Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խնդրով ստեղծված հանձնախմբի աշխատանքը։ Հանձնախումբը, ըստ էության, որևէ նիստ չի գումարել և անգամ հնարավորություն չի ընձեռել Արշակ սրբազանին հանդիպելու իր հետ, իսկ կաթողիկոսին ներկայացված հանձնախմբի անդամների եզրակացությունը պատշաճ ընթացակարգով չի կազմվել, ասված է հայտարարության մեջ։ Ժողովում նաև նշել են, որ հանձնախմբի կողմից որևէ պաշտոնական դիմում չի կա
Մայր Աթոռը Արշակ սրբազանի դեմ ստորագրած 9 եպիսկոպոսին հորդորել է վերադառնալ կանոնական դաշտ և չխաթարել եկեղեցու միաբանությունը
28 ноября 202528 ноя 2025
2
2 мин