Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ադրբեջանը հայտնել է Հորադիզ-Աղբենդ երկաթուղային գծի՝ մինչև Հայաստանի սահման հասնելու ժամկետները

Ադրբեջանը նախատեսում է Հորադիզ-Աղբենդ երկաթուղային գիծը մինչև Հայաստանի սահման հասցնել 2026 թվականին, ասել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 83-րդ նիստի ընթացքում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նրա խոսքով՝ էական առաջընթաց է գրանցվել Արևելք-Արևմուտք ուղղությամբ, այդ թվում՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» իրագործման քայլերում։ «Ներկայումս ակտիվորեն իրականացվում է Հորադիզ-Աղբենդ երկաթուղային գծի շինարարությունը՝ տարեկան մինչև 15 միլիոն տոննա բեռի ընդունման կարությամբ»,- ասել է նա: Նաբիևը նշել է, որ դրան զուգահեռ՝ Ադրբեջանն աշխատում է նաև Նախիջևանի տարածքով անցնող երկաթուղու 188 կիլոմետրանոց հատվածի վերականգնման վրա։ Սեպտեմբերին Բաքուն հայտնել էր, որ «Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգելան-Աղբենդ ճանապարհի՝ «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունն իրականացված է 95%-ով»: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կոչ էր արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պարզաբանել «Զանգեզու

Ադրբեջանը նախատեսում է Հորադիզ-Աղբենդ երկաթուղային գիծը մինչև Հայաստանի սահման հասցնել 2026 թվականին, ասել է Ադրբեջանի թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը ԱՊՀ երկրների երկաթուղային տրանսպորտի խորհրդի 83-րդ նիստի ընթացքում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նրա խոսքով՝ էական առաջընթաց է գրանցվել Արևելք-Արևմուտք ուղղությամբ, այդ թվում՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» իրագործման քայլերում։

«Ներկայումս ակտիվորեն իրականացվում է Հորադիզ-Աղբենդ երկաթուղային գծի շինարարությունը՝ տարեկան մինչև 15 միլիոն տոննա բեռի ընդունման կարությամբ»,- ասել է նա:

Նաբիևը նշել է, որ դրան զուգահեռ՝ Ադրբեջանն աշխատում է նաև Նախիջևանի տարածքով անցնող երկաթուղու 188 կիլոմետրանոց հատվածի վերականգնման վրա։

Սեպտեմբերին Բաքուն հայտնել էր, որ «Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգելան-Աղբենդ ճանապարհի՝ «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունն իրականացված է 95%-ով»:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ելույթ ունենալով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին կոչ էր արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին պարզաբանել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ իր հայտարարությունները։ Ալիևը, նույն ամբիոնից ելույթ ունենալով, հայտարարել էր, որ TRIPP («Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի»-խմբ.) նախագիծը կապահովի «անարգել անցում» «Զանգեզուրի միջանցքով»։

Հոկտեմբերի 1-ին Փաշինյանը հայտարարել էր, որ «Զանգեզուրի միջանցքը» որևէ կապ չունի Հայաստանի հետ, և նախագիծը վերաբերում է Հորադիզ-Զանգիլան ճանապարհին, որը գտնվում է Ադրբեջանի տարածքում։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում