ՀՀ իշխանությունների նպատակն է Ամենայն Հայոց կաթողիկոսին հեռացնել մինչև Ամանոր, որպեսզի նա անգամ ավանդական ուղերձը չկարողանա հղել, գրել է «Ժողովուրդ»-ը՝ հղում անելով իր աղբյուրներին: Չնայած նրան, որ Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հեռացման թեման չի հանգուցալուծվում, ինչպես պլանավորված էր, իսկ իշխող թիմում ներքին անհանգստություն է տիրում, նահանջել չեն պատրասվում, նշել է լրատվականը: Ըստ ԶԼՄ-ի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը տարբեր ձևաչափերով քննարկում են հնարավոր ելքեր նոր ճնշման մեթոդներ՝ ուղղված եկեղեցականների վրա ազդեցությունը մեծացնելուն։ Պարբերականի տվյալներով՝ առաջին «պլանում» այս պահին Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն է. նախատեսվում է, որ առաջիկայում իշխանական ճնշման ներքո սրբազանների մի խմբի միջոցով նրան կզրկեն ծառայողական լիազորություններից՝ սառեցնելով հոգևորականի կարգավիճակը։ Թերթը հավելել է, որ իշխանությունների նպատակն է կաթողիկոսին Վեհարանից հեռացնել, սակայն ներկայումս չեն շտապում դա պաշտոնապես անել, որպեսզի իրավապահների ճնշումը ավելի ուժեղ դառնա, և Գարեգին
ԶԼՄ-ն հայտնել է կաթողիկոսին հեռացնելու իշխանության որոշած վերջնաժամկետը
3 декабря 20253 дек 2025
1 мин