«Մեր ձևով» ժողովրդական շարժման համակարգող, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի՝ ՀԷՑ-ի հարցով քննարկմանը։ «Քիչ առաջ Փաշինյանը կանչել էր ՀԷՑ-ի կառավարչին և նրա մասնակցությամբ հանրությանը փորձում էր ներկայացնել ՀԷՑ-ը խլելու համար հիմնավորումներ։
Այս զրույցին կետ առ կետ կանդրադառնանք քիչ հետո»,- գրել է Կարապետյանը։ Նա քննարկմանը հնչած հայտարարությունները վարկաբեկման փորձ է համարել։ «Փաշինյանը մարդկանց վարկաբեկելու, ինչ խոսք, լավ մասնագետ է, բայց դրույթների մեջ չի խորանում, և սա նրա թույլ կողմն է՝ ինչպես այստեղ, այնպես էլ ամեն տեղ»,- հավելել է Կարապետյանը։ Ավելի ուշ նա կարճ տեսանյութ է հրապարակել՝ վերնագրելով՝ «շուտով»։ «Մեր ձևով» շարժման անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանը նույն քննարկմանը Փաշինյանի կողմից ՀԷՑ-ի սեփականատերերին «փողերի լվացման» մեջ մեղադրելն «իրավապահ մարմիններին ուղղված ուղղակի հրահանգավորում է» համարել։ «Սա նաև անմեղության կանխա