Найти в Дзене
Հայաստանն այսօր

Կիբեռհանցագործություն Երևանում. ոստիկանությունը բացահայտել է միջազգային կապերով նոր «զանգերի կենտրոն»

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը բացահայտել է այս տարի միջազգային կապեր ունեցող չորրորդ կիբեռհանցագործության «զանգերի կենտրոնը», հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։ Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 20-ին անվտանգության ուժերն անակնկալ խուզարկություն են անցկացրել Երևանի Արաբկիր թաղամասում գտնվող գրասենյակներից մեկում: Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության տվյալներով՝ անձանց մի խումբ վարձակալել է տարածքը, այն վերածել «զանգերի կենտրոնի» և ինտերնետային հեռախոսակապի ու հեռակառավարման միջոցով խոշորածավալ համակարգչային գողություններ է կատարել: Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանի խոսքով՝ իրավապահ մարմիններին հաջողվել է պարզել հանցավոր կազմակերպությունում ներգրավված անձանց ինքնությունը, յուրաքանչյուրին վերապահված դերակատարումը, վերջիններիս կողմից համացանցում կիրառվող կեղծ հարթակների տվյալները և հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների համար օգտագործվող կրիպտոակտիվային դրամապանակների վերաբերյալ տեղեկությունները: Նշվում է, որ հանցավոր կազմակերպության անդամներն ունեին

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը բացահայտել է այս տարի միջազգային կապեր ունեցող չորրորդ կիբեռհանցագործության «զանգերի կենտրոնը», հայտնում է ՀՀ ՆԳՆ-ն։

Գերատեսչության տվյալներով՝ նոյեմբերի 20-ին անվտանգության ուժերն անակնկալ խուզարկություն են անցկացրել Երևանի Արաբկիր թաղամասում գտնվող գրասենյակներից մեկում: Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության տվյալներով՝ անձանց մի խումբ վարձակալել է տարածքը, այն վերածել «զանգերի կենտրոնի» և ինտերնետային հեռախոսակապի ու հեռակառավարման միջոցով խոշորածավալ համակարգչային գողություններ է կատարել:

Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Հայկ Մկրտչյանի խոսքով՝ իրավապահ մարմիններին հաջողվել է պարզել հանցավոր կազմակերպությունում ներգրավված անձանց ինքնությունը, յուրաքանչյուրին վերապահված դերակատարումը, վերջիններիս կողմից համացանցում կիրառվող կեղծ հարթակների տվյալները և հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների համար օգտագործվող կրիպտոակտիվային դրամապանակների վերաբերյալ տեղեկությունները:

Նշվում է, որ հանցավոր կազմակերպության անդամներն ունեին նաև իրավապահ մարմինների անակնկալ այցելության ժամանակ համակարգիչներում առկա էլեկտրոնային ապացույցների ոչնչացման հստակ ուղեցույց, սակայն նրանց չի հաջողվել ոչնչացնել քննության համար առանցքային ապացուցողական նշանակություն ունեցող էլեկտրոնային տեղեկությունները:

Խուզարկության ժամանակ հայտնաբերվել են հանցավոր կազմակերպության անդամներ, որոնք Հայաստանի և այլ երկրների քաղաքացիներ են, ինչպես նաև նրանց օգտագործած համակարգչային տեխնիկան:

Ըստ հաղորդագրության՝ ձեռք բերված փաստական տվյալների շրջանակում Քննչական կոմիտեում իրականացվում են համապատասխան վարութային գործողություններ՝ հանցավոր կազմակերպությունում ներգրավված բոլոր անձանց քրեադատավարական կարգավիճակը որոշելու ուղղությամբ:

ՀՀ ՆԳՆ-ն քաղաքացիներին հորդորում է կասկածելի գործությունեություն ծավալող կազմակերպություններից աշխատանքի հրավեր ստանալիս լինել առավելագույնս զգոն, քանի որ նման «զանգերի կենտրոնների» գործունեությանը մասնակցությունը հանգեցնում է քրեական պատասխանատվության:

ՆԳՆ ոստիկանությունը հոկտեմբերի 30-ին զգուշացրել էր անձանց մասին, որոնք 5000 դրամի դիմաց պատրաստ են վաճառել իրենց բջջային հեռախոսահամարով ակտիվացրած հաղորդագրությունների հավելվածները։ ՆԳՆ-ից հորդորել էին քաղաքացիներին զերծ մնալ իրենց բջջային հեռախոսահամարներով կամ ուրիշների համար այլ հեռախոսահամարներով էջեր բացելուց։

Նոյեմբերի 10-ին ՆԳՆ-ն զգուշացրել էր HelloBit(y) ֆինանսական բուրգի սխեմայի ռիսկերի մասին և կոչ արել զերծ մնալ նման ռեսուրսներում «ներդրումներ» կատարելուց։

Կարդացեք նաև՝

«Շատ լավ պատրաստված են». մեդիափորձագետը՝ հայ օգտատերերի վրա հարձակումների նոր ալիքի մասին

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում