Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ձերբակալվել են Ղրղզստանի նախկին նախագահի որդին և զինակիցները

Ղրղզստանում ձերբակալվել է քաղաքական մի քանի գործիչ և երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի որդին՝ Քադիրբեկ Աթամբաևը, հայտնում է DW-ն: Աթամբաևից բացի, ձերբակալվել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի պետական պահպանության ծառայության նախկին պետ Դամիր Մուսակեևը, սոցիալ-դեմոկրատների քաղաքական կուսակցության առաջնորդ Թեմիրլան Սուլթանբեկովը, Ղրղզստանի խորհրդարանի նախկին պատգամավորներ Շայլոբեկ Աթազովը և Կուբանիչբեկ Կադիրովը: ՆԳՆ հայտարարության համաձայն՝ բոլոր ձերբակալվածները ծրագրել են «հանրապետության խորհրդարանի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո հանրահավաքների շարք նախաձեռնել՝ ձգտելով զանգվածային դժգոհություն ստեղծել»: Մասնավորապես, գերատեսչության վարկածով, ձերբակալվածները պատրաստվում էին «հակասահմանադրական պահանջներ» առաջադրել և վարչական շենքերի, հեռուստաալիքների, ուժային կառույցների օբյեկտների, զենքի ու քրեակատարողական հիմնարկների զավթման փորձեր ձեռնարկել: Այդ գործողությունների ուժային ուղեկցումը պետք է ապահովեր քրեական տարրեր, պնդում են ՆԳՆ-ում։ «Խուզարկությունների ընթացքու

Ղրղզստանում ձերբակալվել է քաղաքական մի քանի գործիչ և երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի որդին՝ Քադիրբեկ Աթամբաևը, հայտնում է DW-ն:

Աթամբաևից բացի, ձերբակալվել են Ազգային անվտանգության պետական կոմիտեի պետական պահպանության ծառայության նախկին պետ Դամիր Մուսակեևը, սոցիալ-դեմոկրատների քաղաքական կուսակցության առաջնորդ Թեմիրլան Սուլթանբեկովը, Ղրղզստանի խորհրդարանի նախկին պատգամավորներ Շայլոբեկ Աթազովը և Կուբանիչբեկ Կադիրովը:

ՆԳՆ հայտարարության համաձայն՝ բոլոր ձերբակալվածները ծրագրել են «հանրապետության խորհրդարանի ընտրությունների արդյունքների ամփոփումից հետո հանրահավաքների շարք նախաձեռնել՝ ձգտելով զանգվածային դժգոհություն ստեղծել»: Մասնավորապես, գերատեսչության վարկածով, ձերբակալվածները պատրաստվում էին «հակասահմանադրական պահանջներ» առաջադրել և վարչական շենքերի, հեռուստաալիքների, ուժային կառույցների օբյեկտների, զենքի ու քրեակատարողական հիմնարկների զավթման փորձեր ձեռնարկել: Այդ գործողությունների ուժային ուղեկցումը պետք է ապահովեր քրեական տարրեր, պնդում են ՆԳՆ-ում։

«Խուզարկությունների ընթացքում առգրավվել են զենք, զինամթերք, նռնակներ, կապի միջոցներ, ֆինանսավորման մասին փաստաթղթեր, գործողությունների պլաններ, թմրամիջոցներ, ինչպես նաև 150 հազար դոլարի չափով դրամական միջոցներ»,- նշել է գերատեսչությունը:

Ձերբակալվածներին մեղադրանք է առաջադրվել երկրի ՔՕ-ի «զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստություն» հոդվածով։

Ղրղզստանի խորհրդարանի արտահերթ ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 30-ին: Դրանք նախատեսված էին 2026 թվականի նոյեմբերին, սակայն սեպտեմբերի 25-ին պատգամավորները կամավոր վայր էին դրել մանդատները:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում