Հին արտադրության մեքենաների, հատկապես՝ հին «Օփելների» մուտքը մայրաքաղաք կարող է արգելվել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ քաղաքապետարանը քննարկում է նոր նախագիծը և պատրաստվում է այն օրակարգ բերել։ Թերթի տեղեկություններով՝ այս որոշումը կապված է խցանումների հետ և նպատակ ունի բեռնաթափել մայրաքաղաքը։ Քաղաքապետարանից լրատվականին հայտնել են, որ նման որոշում չկա, հարցը դեռ քննարկման փուլում է։ Հոկտեմբերի 11-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-ում հայտարարել էր, որ Երևանում վերջին մեկ տարում 11 հազար նոր ավտոմեքենա է գրանցվել։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում