ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դատի է տվել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանին, տեղեկանում ենք Datalex-ից։ Օգոստոսի 28-ին Դեմոյանն ArmLur-ի տաղավարում հնչեցրել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից գրքերի անհետանալու համար ենթադրյալ մեղավորների անուններ՝ հայտարարելով, որ հարցաքննվել են գողության կասկածյալներ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և նրա սանիկ, պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։ Ըստ հայցադիմումի՝ Միրզոյանը Դեմոյանից պահաջում է հրապարակայնորեն հերքել տեսանյութում արված հայտարարության մեջ արված որոշ տեքստեր։ Բացի հերքումից, որպես զրպարտություն համարվող փաստացի տվյալների հետևանքով պատճառված վնասի փոխհատուցում պահանջում է բռնագանձել սահմանված նվազագույն աշխատավարձի 3000-պատիկի չափով՝ 3 մլն դրամ։ Գործը մակագրվել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր Սարգիս Երիցյանին։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում