Найти в Дзене
Հայաստանն այսօր

Էլմիրա Կարապետյանը հաղթել է Լեհաստանի հրաձգության մրցաշարում

Հայ մարզուհի Էլմիրա Կարապետյանը հաղթել է Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում անցկացվող հրաձգության Polish Open Kaliber միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան: Եզրափակիչ օրը մասնակիցները հանդես են եկել անհատական առաջնությունում: Հայաստանի հավաքականի անդամ Կարապետյանը հավաքած 569 միավորով դուրս է եկել եզրափակիչ, որտեղ հաղթանակ է տարել 242,3 միավորով: Բենիկ Խլղաթյան-Էլմիրա Կարապետյան զույգը նոյեմբերի 28-ին 10 մետր օդամղիչ ատրճանակից խառը հրաձգությունում արծաթ էր նվաճել: Լեհաստանի բաց առաջնությունն անցկացվել է նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 1-ը: Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում 

Հայ մարզուհի Էլմիրա Կարապետյանը հաղթել է Լեհաստանի Բիալիստոկ քաղաքում անցկացվող հրաձգության Polish Open Kaliber միջազգային մրցաշարում, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան: Եզրափակիչ օրը մասնակիցները հանդես են եկել անհատական առաջնությունում: Հայաստանի հավաքականի անդամ Կարապետյանը հավաքած 569 միավորով դուրս է եկել եզրափակիչ, որտեղ հաղթանակ է տարել 242,3 միավորով:

Բենիկ Խլղաթյան-Էլմիրա Կարապետյան զույգը նոյեմբերի 28-ին 10 մետր օդամղիչ ատրճանակից խառը հրաձգությունում արծաթ էր նվաճել: Լեհաստանի բաց առաջնությունն անցկացվել է նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 1-ը:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում