Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Ծեծկռտուք և դանակահարություն՝ Արթիկում․ կան վիրավորներ

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներով «Արթիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 երիտասարդ, հայտնում է Shamshyan.com-ը։ Դեպքը, ըստ կայքի, տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին։ ՆԳՆ-ն ահազանգն ստացել է ժամը 18։20-ի սահմաններում։ Իրավապահները պարզել են, որ բուժօգնության դիմածներն են Շիրակի մարզի բնակիչեր 26-ամյա Գևորգ Ս․-ն՝ «գլխի և աջ ազդրի շրջանների բաց վնասվածք» ախտորոշմամբ, 29-ամյա Սամսոն Ս․-ն՝ «ձախ այտոսկրի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ և 25-ամյա Գրիգոր Ս․-ն՝ «գլխի գագաթային շրջանի ջնջխված վերք» ախտորոշմամբ։
Պարզվել է նաև, որ Հոռոմ գյուղի «Ղապլվա փոսեր» կոչվող դաշտավայրում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Շիրակի մարզի բնակիչ 21-ամյա Վազգեն Զ․-ն և 20-ամյա Արման Զ․-ն հարվածներ են հասցրել համագյուղացիներ Սամսոն Ս․-ի, Գևորգ Ս․-ի և Գրիգոր Ս․-ի մարմնի տարբեր մասերին, բացի այդ Արման Զ․-ի ձեռքին առկա կտրող-ծակող առարկան պատահմամբ դիպել է Գրիգոր Ս․-ին, ում մոտ ախտորոշվել է «աջ նստային շրջանի կտրած-ծակած վերք, արնահոսությո

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Շիրակի մարզում, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներով «Արթիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 երիտասարդ, հայտնում է Shamshyan.com-ը։

Դեպքը, ըստ կայքի, տեղի է ունեցել նոյեմբերի 11-ին։ ՆԳՆ-ն ահազանգն ստացել է ժամը 18։20-ի սահմաններում։ Իրավապահները պարզել են, որ բուժօգնության դիմածներն են Շիրակի մարզի բնակիչեր 26-ամյա Գևորգ Ս․-ն՝ «գլխի և աջ ազդրի շրջանների բաց վնասվածք» ախտորոշմամբ, 29-ամյա Սամսոն Ս․-ն՝ «ձախ այտոսկրի շրջանի վնասվածք» ախտորոշմամբ և 25-ամյա Գրիգոր Ս․-ն՝ «գլխի գագաթային շրջանի ջնջխված վերք» ախտորոշմամբ։

Պարզվել է նաև, որ Հոռոմ գյուղի «Ղապլվա փոսեր» կոչվող դաշտավայրում տեղի ունեցած վիճաբանության ընթացքում Շիրակի մարզի բնակիչ 21-ամյա Վազգեն Զ․-ն և 20-ամյա Արման Զ․-ն հարվածներ են հասցրել համագյուղացիներ Սամսոն Ս․-ի, Գևորգ Ս․-ի և Գրիգոր Ս․-ի մարմնի տարբեր մասերին, բացի այդ Արման Զ․-ի ձեռքին առկա կտրող-ծակող առարկան պատահմամբ դիպել է Գրիգոր Ս․-ին, ում մոտ ախտորոշվել է «աջ նստային շրջանի կտրած-ծակած վերք, արնահոսություն, գլխի ձախ քունք-գագաթային շրջանի պատռված վերք»:

Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանությունից հետո Գևորգ Ս․-ն իրեն պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենայով ինքնավթարի է ենթարկվել և կողաշրջվել: Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Արման Զ․-ին և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են քննչական բաժին։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում