ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է այցելել հանրությանը հայտնի և հավատացյալների կողմից ընդունելի հոգևոր սպասավորների, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Ըստ թերթի՝ վարչապետի աշխատակազմում կարծում են, որ եթե հարգված հոգևորականներին ստիպեն ընդունել նրան, հնարավոր կլինի փոխել արշավի նկատմամբ վերաբերմունքը։ Վարչապետը դիտարկում է Տաթևի վանական համալիրի հոգևոր հայր Տեր Միքայելի թեկնածությունը: Կարգալույծ քահանա Տեր Արամը Փաշինյանի, կառավարության ներկայացուցիչների մասնակցությամբ ծեսեր էր մատուցել հոկտեմբերի 26-ին և նոյեմբերի 2-ին։ Դրանց նախորդել էր հոգևորականների կալանքների երկրորդ ալիքն Ասատրյանի՝ եկեղեցու ներսում առկա խնդիրների, այնուհետ «ընդդիմության 2021-ի ցույցերին ստիպողաբար մասնակցելու» հայտարարությունից հետո, որի վերաբերյալ քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Փաշինյանը նոյեմբերի 9-ին մասնակցել էր Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվող պատարագին: Կարդացեք նաև՝ «Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյան
Փաշինյանը մտադիր է այցելել հանրությանը հայտնի և հավատացյալների կողմից ընդունելի հոգևոր սպասավորների․ ԶԼՄ
15 ноября 202515 ноя 2025
1
~1 мин