Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Վատիկան կատարած այցի ժամանակ Փաշինյանին շուրջ 2000 դոլարի նվերներ են տվել․ ԶԼՄ

Հոկտեմբերի 19-ին Սուրբ Աթոռ (Վատիկան) կատարած աշխատանքային այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շուրջ 2000 դոլարի նվերներ ու թանգարանային նմուշ են տվել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Ըստ թերթի՝ Լիբանանի հայ կաթողիկե պատրիարքությունը նրան նվիրել է Սուրբ Իգնատիոս Մալոյանի շուրջառից մասունք՝ եկեղեցականի զգեստ, որն օգտագործվում է պատարագի ժամանակ և պահվում է Զմմառի (Լիբանան) վանքի թանգարանում։ Նվերների արժեքը մոտավորապես գնահատվում է 318 հազար դրամ։ Սուրբ Աթոռի պետքարտուղարը Փաշինյանին նվիրել է բրոնզե խորաքանդակ՝ Fratelli tutti փորագրությամբ, որը նշանակում է՝ «բոլորը եղբայրներ են»։ Նվերի արժեքը կազմել է 80 հազար դրամ, որը հանձնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, նշել է թերթը։ Լրատվականի տեղեկությամբ՝ Հռոմի պապը Փաշինյանին նվիրել է նաև ոսկեզօծ, գիպսաքարի հիմքի վրա պատրաստված բարձրաքանդակ, որն արժե 309 հազար դրամ։ Սուրբ Աթոռի պետքարտուղարը նվիրել է նաև արծաթե պաշտոնական հուշամեդալ, որը թողարկվել էր Ֆրանցիսկոս պապի գահակալության ժամանակ (2013-2025թթ․

Հոկտեմբերի 19-ին Սուրբ Աթոռ (Վատիկան) կատարած աշխատանքային այցի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին շուրջ 2000 դոլարի նվերներ ու թանգարանային նմուշ են տվել, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Ըստ թերթի՝ Լիբանանի հայ կաթողիկե պատրիարքությունը նրան նվիրել է Սուրբ Իգնատիոս Մալոյանի շուրջառից մասունք՝ եկեղեցականի զգեստ, որն օգտագործվում է պատարագի ժամանակ և պահվում է Զմմառի (Լիբանան) վանքի թանգարանում։ Նվերների արժեքը մոտավորապես գնահատվում է 318 հազար դրամ։ Սուրբ Աթոռի պետքարտուղարը Փաշինյանին նվիրել է բրոնզե խորաքանդակ՝ Fratelli tutti փորագրությամբ, որը նշանակում է՝ «բոլորը եղբայրներ են»։ Նվերի արժեքը կազմել է 80 հազար դրամ, որը հանձնվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին, նշել է թերթը։

Լրատվականի տեղեկությամբ՝ Հռոմի պապը Փաշինյանին նվիրել է նաև ոսկեզօծ, գիպսաքարի հիմքի վրա պատրաստված բարձրաքանդակ, որն արժե 309 հազար դրամ։ Սուրբ Աթոռի պետքարտուղարը նվիրել է նաև արծաթե պաշտոնական հուշամեդալ, որը թողարկվել էր Ֆրանցիսկոս պապի գահակալության ժամանակ (2013-2025թթ․)։

Հուշամեդալն արժե 62 հազար դրամ։ Փաշինյանը Սուրբ Աթոռի պետքարտուղար, կարդինալ Պիետրո Պարոլինիի հետ քննարկել էր ՀՀ կառավարության և Վատիկանի միջև հարաբերությունների, ինչպես նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության հարցը։ Նա հանդիպել էր Հռոմի պապ Լևոն XIV-ի հետ։ Հունիսի 19-ին վարչապետը մասնակցել էր նաև ի պատիվ Մալոյանի սրբադասման տրված ճաշին:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում