Հայաստանի բռնցքամարտի Մ23 տարեկանների հավաքականը Երևանում կայացած Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը և պարգևատրվել գավաթով, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։ Հայաստանի հավաքականները բարձր արդյունքներ են գրանցել՝ նվաճելով ընդհանուր առմամբ 39 մեդալ՝ 7 ոսկե, 17 արծաթե և 15 բրոնզե։ Մ23 տարեկանների առաջնության տղաների պայքարում ոսկե մեդալակիրներ են դարձել Մանվել Պետրոսյանը (63 կգ) և Հարություն Հակոբկոխյանը (71 կգ)։ Արծաթե մեդալներ են նվաճել Թումաս Թումասյանը (48 կգ), Սուրեն Ռուբինյանը (54 կգ), Ոսկան Ոսկանյանը (60 կգ), Արես Հակոբյանը (67 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ) և Ալիկ Հովհաննիսյանը (86 կգ)։ Բրոնզե մեդալակիրներ են դարձել Արեն Ասլամազյանը (51 կգ), Արթուր Ավետիքյանը (57 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ) և Իշխան Հովսեփյանը (+92 կգ)։ Մ23 տարեկանների աղջիկների պայքարում ոսկե մեդալ է նվաճել Էլիդա Քոչարյանը (60 կգ)՝ դառնալով Եվրոպայի եռակի չեմպիոն: Արծաթե մեդալակիրներ են դարձել Արևիկ Դոխոլյանը (52 կգ), Անահիտ Միքայելյանը (81 կգ) և Անի Մուրադյանը (+81
Հայաստանի բռնցքամարտի Մ23 տարեկանների հավաքականը ԵԱ թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը և պարգևատրվել գավաթով
12 ноября 202512 ноя 2025
1 мин