Найти в Дзене
Հայաստանն այսօր

Երևանի 50 համարի ավտոբուսում տեղի ունեցած վեճի առնչությամբ ՔԿ-ն քրվարույթ է նախաձեռնել

Նոյեմբերի 2-ին Երևանի 50 համարի ավտոբուսում տեղի ունեցած վիճաբանության առնչությամբ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, Armenia Today-ը տեղեկացել է ՔԿ-ից։ Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (հոգեկան ներգործությունը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով, առավելագույն պատիժն ազատազրկում` 2 ամիս ժամկետով-խմբ․)։ ՔԿ-ից հավելել են, որ կատարվում է նախաքննություն։ Shamshyan.com-ը գրել էր, որ ՆԳՆ ոստիկանության բաժին է դիմել Երևանի բնակիչ, 50 համարի երթուղու վարորդ 60-ամյա Արթուր Գ․-ն և հայտնել, որ նոյեմբերի 2-ին ավտոբուսի սրահում ուղևոր, Երևանի բնակիչ 31-ամյա Սեդրակ Գ․-ն վիճաբանել է իր հետ։ Ըստ հաղորդման՝ ուղևորը հարվածել է վարորդի ձեռքին, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, ձեռքերով և ոտքերով հարվածել ավտոբուսին, ղեկի ուղղությունը փոխելով՝ ստեղծել վթարային իրավիճակ՝ պատճառելով ֆիզիկական ցավ։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

Նոյեմբերի 2-ին Երևանի 50 համարի ավտոբուսում տեղի ունեցած վիճաբանության առնչությամբ Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել, Armenia Today-ը տեղեկացել է ՔԿ-ից։ Քրեական վարույթը նախաձեռնվել է Քրեական օրենսգրքի 194-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (հոգեկան ներգործությունը, որը կատարվել է խուլիգանական դրդումներով, առավելագույն պատիժն ազատազրկում` 2 ամիս ժամկետով-խմբ․)։

ՔԿ-ից հավելել են, որ կատարվում է նախաքննություն։ Shamshyan.com-ը գրել էր, որ ՆԳՆ ոստիկանության բաժին է դիմել Երևանի բնակիչ, 50 համարի երթուղու վարորդ 60-ամյա Արթուր Գ․-ն և հայտնել, որ նոյեմբերի 2-ին ավտոբուսի սրահում ուղևոր, Երևանի բնակիչ 31-ամյա Սեդրակ Գ․-ն վիճաբանել է իր հետ։

Ըստ հաղորդման՝ ուղևորը հարվածել է վարորդի ձեռքին, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, ձեռքերով և ոտքերով հարվածել ավտոբուսին, ղեկի ուղղությունը փոխելով՝ ստեղծել վթարային իրավիճակ՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Նորություններին հետևեք մեր
կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում