Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

ՍԱՏՄ-ն ինը ամսում 508 տնտեսվարողների մոտ արձանագրել է 1079 խախտում

2025 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացրել է 1030 ստուգում, 508 տնտեսվարողների մոտ արձանագրվել է 1079 խախտում, Armenia Today-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են տեսչական մարմնից: Այս ստուգումներն անցկացվում են սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսավարողների մոտ` արտադրություններում, իրացման ցանցում, նաև հանրային սննդի օբյեկտներում (այդ թվում` մանկապարտեզներում և դպրոցներում): Տեսչական մարմնից մանրամասնել են, որ կասեցվել է խախտում արձանագրվածներից 158-ի արտադրական գործունեությունը կամ արտադրական գործունեության առանձին գործառույթը: Խախտումները եղել են սանիտարահիգիենիկ բնույթի, իսկ սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների դեպքում մանրէաբանական և այլ շեղումներ են գրանցվել: Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

2025 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացրել է 1030 ստուգում, 508 տնտեսվարողների մոտ արձանագրվել է 1079 խախտում, Armenia Today-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են տեսչական մարմնից:

Այս ստուգումներն անցկացվում են սննդի շղթայում գործունեություն ծավալող տնտեսավարողների մոտ` արտադրություններում, իրացման ցանցում, նաև հանրային սննդի օբյեկտներում (այդ թվում` մանկապարտեզներում և դպրոցներում):

Տեսչական մարմնից մանրամասնել են, որ կասեցվել է խախտում արձանագրվածներից 158-ի արտադրական գործունեությունը կամ արտադրական գործունեության առանձին գործառույթը: Խախտումները եղել են սանիտարահիգիենիկ բնույթի, իսկ սննդամթերքի լաբորատոր փորձաքննությունների դեպքում մանրէաբանական և այլ շեղումներ են գրանցվել:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում