Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին ուղարկում է ֆուտբոլային ընդդիմախոսների մոտ՝ մեղմելու կիրակի օրը Պորտուգալիայի հավաքականին 9։1 հաշվով պարտվելու շուրջ քննադատությունները, գրել է «Ժողովուրդ» օրաթերթը՝ հղում անելով երկրպագուների շարժումների իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ Մելիքյանի հետ փակ հանդիպումների ժամանակ տպավորություն են ստացել, որ ՀՖՖ-ն նրան լավ վճարում է։ Մեկ այլ աղբյուր թերթին պատմել է, որ Մելիքյանի աշխատավարձը մի քանի միլիոն դրամ է։ Թերթի տեղեկությամբ՝ ֆուտբոլային մասնագետներն այդքան էլ չեն հավատում երկարաժամկետ ռեֆորմներ մտցնելու Մելիքյանի կարողություններին, հատկապես որ նա չկարողացավ բեկում մտցնել ստեղծված իրավիճակի մեջ։ 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի եվրոպական գոտու (F խումբ) վերջին՝ վեցերորդ տուրում Հայաստան-Պորտուգալիա խաղն ավարտվել էր Պորտուգալիայի հաղթանակով՝ 1:9 հաշվով։ Սեպտեմբերի 6-ին աշխարհի 2026թ․ առաջնության որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի հավաքականը Երևանում խոշոր՝ 0։5 հաշվով պարտվել էր
ՀՖՖ-ն Եղիշե Մելիքյանին ուղարկում է ֆուտբոլային ընդդիմախոսների մոտ՝ մեղմելու հավաքականի պարտության քննադատությունը
19 ноября 202519 ноя 2025
1 мин