Կառավարության նոյեմբերի 6-ի նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2025 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ ՀՀ-ում 2118 ուսուցիչ ստանում է 300 000-400 000 դրամ, 863 ուսուցիչ՝ 400 000-500 000 դրամ, 109 ուսուցիչ՝ 500 000-600 000 դրամ, 22 ուսուցիչ՝ 600 000-700 000 դրամ և 2 ուսուցիչ՝ 700 000 դրամից բարձր վարձատրություն։ Այս հայտարարությունից հետո Armenia Today-ին դիմել էին ուսուցիչներ, որոնց պնդմամբ՝ «90% ատեստացիա են անցել, 4-րդ տարակարգ ունեն, բայց վարձատրությունը 450 000 դրամի էլ չի հասնում»։ Armenia Today-ը հարցում էր ուղարկել ԿԳՄՍ նախարարություն՝ պարզելու, թե ինչպես է գոյացել նշված ուսուցիչների վարձատրության չափը։ Նախարարությունից հայտնել են, որ 700 000 դրամ վարձատրություն ստացող երկու ուսուցիչներն էլ դասավանդում են «Ինֆորմատիկա» առարկա: Նրանք կամավոր ատեստավորման արդյունքում ցուցաբերել են 90-100% արդյունք, ունեն 4-րդ աստիճանի տարակարգ: Բացի այդ՝ նախարարությունից հայտնել են, որ նրանք ստանում են 25% ԲՏՃՄ լրավճար («Աշխարհագրություն», «Բնագիտություն», «Կենսաբանություն», «Քիմիա»
ԿԳՄՍՆ-ն պարզաբանել է, թե ինչու են միայն երկու ուսուցիչ ՀՀ-ում ստանում 700 000 աշխատավարձ
19 ноября 202519 ноя 2025
1 мин