Տարեց կինն անհետացել է՝ փորձելով վերադառնալ Արցախ Անհետացել է Արմավիրի մարզի Վարդանաշեն գյուղի բնակիչ, 1950 թ. ծնված Ժաննա Անտոնյանը։ Ընտանիքի անդամների խոսքով՝ նա երեկ ժամը 15:00-ի սահմաններում դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել։ Այս մասին գրել է լրագրող Լիա Սարգսյանը։