Կառավարությունը հոկտեմբերի 30-ի նիստում հավանություն տվեց Կիպրոսում Հայաաստանի Հանրապետության ռազմական կցորդ նշանակելու նախագծին։ ՀՀ պաշտպանության նախարարության նախագծում նշվում է, որ որոշումը պայմանավորված է պաշտպանության ոլորտում հայ-կիպրական հարաբերությունների խորացմամբ և համագործակցության ընդլայնման անհրաժեշտությամբ։ «Ռազմական կցորդի առկայությունը նոր որակ կհաղորդի Հայաստանի և Կիպրոսի միջև պաշտպանության ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև կապահովի գործընկերության բարձր մակարդակ։ Կցորդը կնպաստի ռազմաքաղաքական և ռազմատեխնիկական կապերի խորացմանը, համատեղ միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերի ներկայացվածությանը միջազգային խաղաղապահ նախաձեռնություններին»,- ասված է նախագծում։ Նշվում է, որ հաստիքն ընդլայնվելու է՝ համատեղվելով Հունաստանում ՀՀ ռազմական կցորդի հետ, իսկ լիազորությունները կիրականացվեն պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համատեղ կարգավորմամբ։ Կարդացեք նաև՝ Սուրեն Պապիկյանը և ռազմական կցորդները քննարկել են պաշտպանական համագործակցությ