Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Armenia Today

ԱՄՆ-ն մինչև տարեվերջ աշխատանքային խմբեր կձևավորի Հայաստանի և Ադրբեջանի հետ

ԱՄՆ-ն նախատեսում է մինչ տարեվերջ ձևավորել առաջին աշխատանքային խմբերը Հայաստանի և Ադրբեջանի հետ, այդ մասին Պետդեպարտամենտից հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ներին։ Աշխատանքային խմբերը ԱՄՆ-ն կձևավորի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարությունների և փոխըմբռնման հուշագրերի հիման վրա։ Պետդեպից ընդգծել են, որ ԱՄՆ-ն գնահատում է տարածաշրջանային վերջին քայլերն ու երկխոսությունը, ներառյալ՝ սահմանազատման, ականազերծման, ենթակառուցվածքների զարգացման և բեռների տարանցման վերաբերյալ քննարկումները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը Երևանում։ Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» (TRIPP) ծրագրով։ Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։ Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբ

ԱՄՆ-ն նախատեսում է մինչ տարեվերջ ձևավորել առաջին աշխատանքային խմբերը Հայաստանի և Ադրբեջանի հետ, այդ մասին Պետդեպարտամենտից հայտնել են ադրբեջանական ԶԼՄ-ներին։

Աշխատանքային խմբերը ԱՄՆ-ն կձևավորի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հայտարարությունների և փոխըմբռնման հուշագրերի հիման վրա։

Պետդեպից ընդգծել են, որ ԱՄՆ-ն գնահատում է տարածաշրջանային վերջին քայլերն ու երկխոսությունը, ներառյալ՝ սահմանազատման, ականազերծման, ենթակառուցվածքների զարգացման և բեռների տարանցման վերաբերյալ քննարկումները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումը Երևանում։

Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները ԱՄՆ-ի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որով նախատեսվում է ստեղծել Սյունիքով անցնող ճանապարհ, որն ապաշրջափակվելու է «Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» (TRIPP) ծրագրով։ Երթուղին պետք է Ադրբեջանը միացնի Նախիջևանին Հայաստանի հարավով և գտնվի ամերիկյան կոնսորցիումի կառավարման ներքո։

Օգոստոսի 12-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական ​​հարաբերությունների հաստատման մասին համաձայնագիրը, որն օգոստոսի 9-ին Վաշինգտոնում նախաստորագրվել էր երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից։

Կարդացեք նաև՝

Փորձագետները գնահատել են վաշինգտոնյան պայմանավորվածությունները և «Թրամփի երթուղու» ստեղծման հնարավոր արդյունքները

ԱՄՆ միջանցքի նախագիծը Հայաստանին տալիս է ժամանակ, բայց ոչ երաշխիքներ․ Սուրեն Պարսյան