Այսօր հայրիկիս 70-ամյակն է… իսկ մենք խենթանում ենք անզորությունից՝ որ չենք կարող պարզապես զանգահարել ու ասել. Պապա, ցավդ տանեմ, ծնունդդ շնորհավոր։ Կներես մեզ, անզորներիս… մեր բարի, մեր ամուր պապա։ Օդային գրկում ենք քեզ՝ այնքան սերտ, որքան թույլ է տալիս սիրտը։ Դու կզգաս մեր ջերմությունը՝ այն ուժը, որ պիտի քեզ օգնի դիմակայել բոլոր դժվարություններին։ Ոչ մի սահման չի կարող բաժանել մեզ։ Դու գալու ես… վստահ ենք..Խոստացել ես…
Բաքվի բանտում գտնվող Վագիվ Խաչատրյանի դուստրը՝ Վերա Խաչատրյանը գրառում է արել ֆեյսբուքյան էջում։