Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Երեք տարեկան Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են․ ՆԳՆ

Հոկտեմբերի 27-ից անհետ կորած 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են, Armenia Today-ին հայտնել է ՀՀ Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը։ «Որոնողական աշխատանքներում ներգրավված են ոստիկանական ու փրկարարական մեծաթիվ ուժեր»,- տեղեկացրել է խոսնակը։ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա երեխան, ըստ ՆԳՆ ստացած ահազանգի,կորել է հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում։ ՆԳՆ-ն ավելի ուշ տեղեկացրել է, որ երեխայի որոնողական աշխատանքները ժամը 12։30-ի դրությամբ շարունակվում են։ Աշխատանքներին ներգրավված են ոստիկանության հինգ բաժիններից շուրջ 150, փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող, ինչպես նաև՝ կինոլոգներ։ Նշվում է, որ օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։ ՆԳՆ-ից հավելել են, որ որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից շուրջ 200 կամավոր։ Նյութը թարմացվել է 13:00: Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

Հոկտեմբերի 27-ից անհետ կորած 3-ամյա Տիգրան Օվանեսովի որոնողական աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են, Armenia Today-ին հայտնել է ՀՀ Ներքին գործերի նախարարության խոսնակ Նարեկ Սարգսյանը։

«Որոնողական աշխատանքներում ներգրավված են ոստիկանական ու փրկարարական մեծաթիվ ուժեր»,- տեղեկացրել է խոսնակը։

Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի բնակիչ 3-ամյա երեխան, ըստ ՆԳՆ ստացած ահազանգի,կորել է հոկտեմբերի 27-ին՝ ժամը 16։30-ի սահմաններում։

ՆԳՆ-ն ավելի ուշ տեղեկացրել է, որ երեխայի որոնողական աշխատանքները ժամը 12։30-ի դրությամբ շարունակվում են։

Աշխատանքներին ներգրավված են ոստիկանության հինգ բաժիններից շուրջ 150, փրկարար ծառայությունից՝ 150 ծառայող, ինչպես նաև՝ կինոլոգներ։ Նշվում է, որ օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր և տեխնիկական այլ միջոցներ։ ՆԳՆ-ից հավելել են, որ որոնումներին մասնակցում են նաև Ծափաթաղ գյուղի, մերձակա բնակավայրերի բնակիչներ և մարզի տարբեր բնակավայրերից շուրջ 200 կամավոր։

Նյութը թարմացվել է 13:00:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում