Найти в Дзене
Հայաստանն այսօր

Կապանի զորամասում զինծառայողը թեթև մարմնական վնասվածք է ստացել․ՊՆ

Կապանի զորամասում զինծառայողը զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով թեթև մարմնական վնասվածք է ստացել, հայտնել է ՀՀ ՊՆ-ն՝ մեկնաբանելով հրազենային վնասվածքի մասին մամուլում տարածված տեղեկությունը։

Նշվում է, որ նրա առողջությանը և կյանքին վտանգ չի սպառնում։

«Զինծառայողի բուժումը կազմակերպվել է կայազորային հոսպիտալում, և Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխելու անհրաժեշտություն չի առաջացել»,- հայտնել են ՊՆ-ից։

Այսօր ավելի վաղ ArmLur-ը հրապարակել էր «Զինվորի են գտել՝ հրազենային վնասվածքով. ի՞նչ է կատարվել Կապանում» վերնագրով հոդված և հայտնել, որ դեպքը տեղի էր ունեցել երկու օր առաջ։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում