Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

«Ավրորայի-2025»-ի մրցանակը շնորհվել է Սուդանի բժիշկ Ջամալ Էլթայեբին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը «Ավրորա» համաշխարհային մարդասիրական 10-րդ հոբելյանական մրցանակը շնորհել է բժիշկ Ջամալ Էլթայեբին, տեղեկացրել եննախաձեռնությունից։ Միջոցառումը տեղի է ունեցել Նյու Յորքի Էլիս կղզում։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 1 մլն դոլար պարգևը շնորհել է Էլթայեբին՝ հակամարտության գոտում մարդկանց բուժօգնություն տրամադրելու բացառիկ խիզախության և նվիրումի համար։ Սուդանի քաղաքացիական պատերազմի պայմաններում Էլթայեբը շարունակում է բաց պահել Օմդուրմանի «Ալ Նաո» հիվանդանոցը՝ պահպանելով համայնքի համար կենսական նշանակություն ունեցող բուժօգնությունը։ Նշվում է, որ նրա անձնուրաց գործունեությունը մարմնավորում է տոկունությունն ու մարդկայնությունն ամենադժվար իրավիճակներում։ Էլթայեբն ընտրվել է ավելի քան 800 թեկնածուից, և պարգևը կօգտագործի իր մարդասիրական ծրագրերը զարգացնելու համար։ Սուդանում պատերազմն սկսվել է 2023 թվականի ապրիլին՝ երկրի զինված ուժերի և արագ արձագանքման ուժերի (RSF) միջև՝ մայրաքաղաք Խարթումից մինչև Դարվուր տարածք տարածված բախումներով։ «Ավրորա» մարդասիրակ

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը «Ավրորա» համաշխարհային մարդասիրական 10-րդ հոբելյանական մրցանակը շնորհել է բժիշկ Ջամալ Էլթայեբին, տեղեկացրել եննախաձեռնությունից։

Միջոցառումը տեղի է ունեցել Նյու Յորքի Էլիս կղզում։ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը 1 մլն դոլար պարգևը շնորհել է Էլթայեբին՝ հակամարտության գոտում մարդկանց բուժօգնություն տրամադրելու բացառիկ խիզախության և նվիրումի համար։

Սուդանի քաղաքացիական պատերազմի պայմաններում Էլթայեբը շարունակում է բաց պահել Օմդուրմանի «Ալ Նաո» հիվանդանոցը՝ պահպանելով համայնքի համար կենսական նշանակություն ունեցող բուժօգնությունը։ Նշվում է, որ նրա անձնուրաց գործունեությունը մարմնավորում է տոկունությունն ու մարդկայնությունն ամենադժվար իրավիճակներում։

Էլթայեբն ընտրվել է ավելի քան 800 թեկնածուից, և պարգևը կօգտագործի իր մարդասիրական ծրագրերը զարգացնելու համար։

Սուդանում պատերազմն սկսվել է 2023 թվականի ապրիլին՝ երկրի զինված ուժերի և արագ արձագանքման ուժերի (RSF) միջև՝ մայրաքաղաք Խարթումից մինչև Դարվուր տարածք տարածված բախումներով։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրը գործարար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն է, ով 2023-ից գերեվարվել է ադրբեջանցիների կողմից ու ապօրինի պահվում է Բաքվի բանտում։ Նրան ցմահ ազատազրկում է սպառնում ադրբեջանական դատախազության կողմից առաջադրված շինծու մեղադրանքներով:

Նոյեմբերի 4-ին Վարդանյանն ադրբեջանական բանտից ուղերձ էր հղել՝ նշելով, որ, գտնվելով Բաքվում՝ ավելի քան երբևէ ոգեշնչված է «Ավրորա»-ի դափնեկիրներով։

Կարդացեք նաև՝

Կարդացեք նաև՝ Արարել, ներել և զոհել ազատությունը հանուն Արցախի․ Ռուբեն Վարդանյանը 57 տարեկան է

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում