Վարչապետի աշխատակազմում անհանգիստ են «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանի՝ ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնին օրերս տված հարցազրույցի համար, գրելէ «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ Բուն պատճառն, ըստ թերթի, այն է, որ այդ նպատակով որևէ գումար չի ծախսվել, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցազրույցների համար գումարներ են վճարվել։ Աշխատակազմում անհանգստանում են, որ կարող են որոշ անակնկալներ բացահայտվել: Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցների և Կարլսոնի մակարդակի լրագրողների աշխատանքի սկզբունքներին ծանոթ մարդիկ տեղյակ են, որ ԱՄՆ լրագրողական համայնքի «բարձրագույն լիգայում» հարցազրույցները գումարով չեն կազմակերպվում, շեշտել է թերթը: «Մեր ձևով» շարժումը նոյեմբերի 4-ին հայտնել էր, որ Կարապետյանը հարցազրույց կտա ամերիկացուն։ Հայտարարությունից հետո շարժման խոսնակ Մարիանա Ղահրամանյանը հերքել էրիշխանական ԶԼՄ-ների և հարթակների տարածած տեղեկությունները, թե «հարցազրույցն իրականացվել է վճարովի հիմունքներով ու լոբբիստական աշխատանքի արդյունքում»։ Կարապետյանն օգոստոսի 4-ին առաջարկել է
Վարչապետի աշխատակազմում անհանգիստ են Նարեկ Կարապետյանի՝ Թաքեր Կարլսոնին տված հարցազրույցի համար․ ԶԼՄ
7 ноября 20257 ноя 2025
2
1 мин