Մեկ ժամից ավել է փաստաբաններին թույլ չեն տալիս տեսակցել Վարդան Ղուկասյանին
Փաստաբաններին հայտնել են, որ նրանք չեն կարող խմբով այցելել մեկուսարան։
Ղուկասյանի պաշտպանական թիմը դիմել է ՀՀ ՄԻՊ-ին, սակայն ՄԻՊ-ը հայտարարել է, որ ԱԱԾ պատճառաբանությունը հիմնավոր է։
Փաստաբան Զարուհի Փոստանջյանը հայտնում է, որ պաշտպանական թիմի անունից հանցագործության մասին հաղորդում կներկայացվի։