Найти в Дзене
Հայաստանն այսօր

Գազայի խաղաղության ծրագրի առաջին փուլը կիրականացվի այս շաբաթ․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման խաղաղության իր ծրագրի առաջին փուլը կարող է իրականացվել արդեն հաջորդ շաբաթ։ Ամերիկացի առաջնորդը այս մասին հայտարարել է իր սոցիալական ցանցերի էջում։ «Այս շաբաթա վերջին շատ կառուցողական բանակցություններ են ընթանում ՀԱՄԱՍ-ի և աշխարհի տարբեր երկրների հետ՝ պատանդներին ազատելու, Գազայում պատերազմը դադարեցնելու և, ամենակարևորը, Մերձավոր Արևելքում երկար սպասված խաղաղություն հաստատելու համար։ Բանակցությունները լավ և արագ են ընթանում»,- նշել է Թրամփը։ Նա հայտարարել է, որ աշխատանքային խմբերը հոկտեմբերի 6-ին Եգիպտոսում կհանդիպեն՝ համաձայնագրի վերջնական մանրամասները մշակելու համար։ «Ինձ ասում են, որ առաջին փուլը կիրականացվի այս շաբաթ։ Ես կոչ եմ անում բոլորին գործել առանց հապաղելու, հակառակ դեպքում մենք կտեսնենք զանգվածային արյունահեղություն, որը ոչ ոք չի ուզում»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։ Սպիտակ տունը սեպտեմբերի 29-ին հրապարակել էր Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու ծրագիր։ Այն կոչ էր անում 72 ժամվա ընթացքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման խաղաղության իր ծրագրի առաջին փուլը կարող է իրականացվել արդեն հաջորդ շաբաթ։ Ամերիկացի առաջնորդը այս մասին հայտարարել է իր սոցիալական ցանցերի էջում։ «Այս շաբաթա վերջին շատ կառուցողական բանակցություններ են ընթանում ՀԱՄԱՍ-ի և աշխարհի տարբեր երկրների հետ՝ պատանդներին ազատելու, Գազայում պատերազմը դադարեցնելու և, ամենակարևորը, Մերձավոր Արևելքում երկար սպասված խաղաղություն հաստատելու համար։ Բանակցությունները լավ և արագ են ընթանում»,- նշել է Թրամփը։

Նա հայտարարել է, որ աշխատանքային խմբերը հոկտեմբերի 6-ին Եգիպտոսում կհանդիպեն՝ համաձայնագրի վերջնական մանրամասները մշակելու համար։ «Ինձ ասում են, որ առաջին փուլը կիրականացվի այս շաբաթ։ Ես կոչ եմ անում բոլորին գործել առանց հապաղելու, հակառակ դեպքում մենք կտեսնենք զանգվածային արյունահեղություն, որը ոչ ոք չի ուզում»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Սպիտակ տունը սեպտեմբերի 29-ին հրապարակել էր Գազայի հատվածում հակամարտությունը լուծելու ծրագիր։ Այն կոչ էր անում 72 ժամվա ընթացքում դադարեցնել ռազմական գործողությունները և ազատ արձակել պատանդներին։ Փաստաթուղթն առաջարկում էր Գազայի հատվածն անցումային ժամանակահատվածով փոխանցել արտաքին կառավարման։

Նորություններին հետևեք մեր
կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում