Հոկտեմբերի 6-ին 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն Ազգային ժողովի արխիվ ուղարկելու որոշում է կայացվել, Armenia Today-ին հայտնել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։ Վերջինս տեղեկացրել է, որ որոշումը կայացվել է ԱԺ-ի իրավական մարմինների հետ քննարկման արդյունքում։ Հարությունյանը պարզաբանել է, որ այդ որոշումը կայացրել են, քանի որ ժամկետների անհապապատասխանության պատճառով զեկույցը չէր կարող ներառվել ԱԺ լիագումար նիստերի օրակարգ։ Միևնույն ժամանակ Հարությունյանը հավելել է, որ պատգամավորները կարող են ծանոթալ զեկույցին։ «Բոլոր պատգամավորները, ովքեր ունեն գաղտնիության թույլտվություն, կարող են ծանոթանալ ամբողջ զեկույցին»,- եզրափակել է խոսնակը։ Մարտին հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ զեկույցը կհրապարակվի 2025-ի խորհրդարանի լիագումար նիստերում։ Մամուլը սեպտեմբերի 3-ին գրել էր, որ հանձնաժողովի զեկույցն ուղարկվել է ԱԺ նախագահին։ Քոչարյանը նշել էր, թե համաձայն չէ պնդումերին, որ քննիչ հանձնաժո
44-օրյա պատերազմի զեկույցն ԱԺ արխիվ ուղարկելու որոշում է կայացվել․ խոսնակ
6 октября 20256 окт 2025
1 мин