Найти в Дзене
Հայաստանն այսօր

ՔԿ-ն 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորածների նոր թիվ է հայտնել

2025 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։ Ըստ ՔԿ տվյալների՝ նրանցից 172-ը զինծառայողներ են, 19-ը՝ քաղաքացիական անձինք։ ՔԿ հարցման առիթ էր դարձել սեպտեմբերի 30-ին ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, թե ՀՀ ԶՈւ գլխաոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը բողոքի ակցիաներ իրականացրած անհետ կորած զինծառայողների 265 անհետ կորածի նոր ցուցակ է ներկայացրել, մինդեռ պաշտոնական տվյալներով 2023-ին նաև Armenia Today-ին 195 անհայտ կորածի մասին էին հայտնել (175 զինծառայող և 20 քաղաքացիական անձ): Այդուհանդրձ, կարող ենք փաստել, որ պաշտոնական տվյալներով 2023-ի համեմատ անհետ կորածների թիվը նվազել է։ Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում

2025 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հետևանքով անհետ կորած է համարվում 191 մարդ, Armenia Today-ի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քննչական կոմիտեից։

Ըստ ՔԿ տվյալների՝ նրանցից 172-ը զինծառայողներ են, 19-ը՝ քաղաքացիական անձինք։

ՔԿ հարցման առիթ էր դարձել սեպտեմբերի 30-ին ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունը, թե ՀՀ ԶՈւ գլխաոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը բողոքի ակցիաներ իրականացրած անհետ կորած զինծառայողների 265 անհետ կորածի նոր ցուցակ է ներկայացրել, մինդեռ պաշտոնական տվյալներով 2023-ին նաև Armenia Today-ին 195 անհայտ կորածի մասին էին հայտնել (175 զինծառայող և 20 քաղաքացիական անձ):

Այդուհանդրձ, կարող ենք փաստել, որ պաշտոնական տվյալներով 2023-ի համեմատ անհետ կորածների թիվը նվազել է։

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում