‼️Բացառիկ մանրամասներ՝ Փարաքարի համայնքապետի սպանությունից Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ կասկածվող մերձավանցի Նարեկ Օհանյանին քիչ առաջ քննչական կոմիտեից տեղափոխեցին դատաբժշկական փորձաքննության: Հարցաքննության ժամանակ Օհանյանը որևէ բան չի ասել, սակայն ի հայտ եկած նոր փաստերը իրավապահների համար 90 տոկոսով բացահայտում են սպանությունը: Իմ աղբյուրները հայտնում են, որ Նարեկ Օհանյանի կիսակառույց տնից, տակառի մեջից հայտնաբերվել է հանցագործության իրեղեն ապացույց հանդիսացող ձեռնոցներ, և այլ իրեր: Հիշեցնենք, որ Նարեկ Օհանյանը Մերձավանի նախկին համայնքապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի հորաքրոջ որդին է՝ այս տարվա փետրվարին Մերձավանում սպանված Գրիգոր Օհանյանի եղբայրը: Լիա Սարգսյան
‼️Բացառիկ մանրամասներ՝ Փարաքարի համայնքապետի սպանությունից
26 сентября 202526 сен 2025
1
~1 мин