Մեր կաթողիկոսի խոսքերը. «Անթույլատրելի են վհատությունն ու տկարությունը, որովհետև նա, ով ապավինում է Աստծուն, գիտե և նրա անպարփակ սիրո մասին: Ազատությունը դյուրությամբ ձեռք չբերեցինք: Ազատության համար պետք է վճարենք: Դժբախտաբար չտնօրինվեց այնպես, որ մեր վճարման գինը ցածր լիներ: Ավելիով ենք վճարում: Բայց հավատով, որ այդ ազատությունը օրհնություն է բերելու մեր ժողովրդին»: