Найти в Дзене
Հայաստանն այսօր

ԱՄԷ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները կկարողանան երթևեկել ազգային վարորդական վկայականով

Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող ՀՀ քաղաքացիները կկարողանան անարգել երթևեկել ազգային վարորդական վկայականով, հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից։

Որոշման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր են ստորագրել աշխատանքային այցով ԱՄԷ-ում գտնվող ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը և էմիրությունների փոխվարչապետ-ներքին գործերի նախարար, շեյխ Սեֆ բին Զայեդ Ալ Նահյանը։

Փոխադարձության սկզբունքի վրա հիմնված հուշագիրը վերաբերում է երկու պետությունների Ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչմանը։

Նախարարությունից հայտնում են, որ ոչ բնակության նպատակով ԱՄԷ-ում գտնվող Հայաստանի քաղաքացիները կարող են իրենց ազգային վարորդական իրավունքի վկայականով անարգել երթևեկել այդ պետության տարածքում, իսկ բնակության նպատակով գտնվելու պարագայում՝ վարորդական վկայականի փոխանակման համար դիմող անձն ազատում է դրա հետ կապված տեսական և գործնական քննություններից:

Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում