Найти в Дзене
Հայաստանն այսօր

Վարչապետը ԵԱՏՄ-ից և ՌԴ-ից կախվածությունը նվազեցնելու համար տնտեսական քայլեր է մշակում․ ԶԼՄ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ից և Ռուսաստանից տնտեսական կախվածությունը թուլացնելու համար քայլեր է մշակում, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ թեև վարչապետը հասկանում է, որ երկիրը կորուստներ կունենա` զրկվելով այն արտոնություններից, որոնք կան ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից, այնուամենայնիվ փորձում է գտնել նոր շուկաներ, հատկապես՝ ասիական և եվրոպական ուղղություններում։ Կառավարության ֆինանսական բլոկում գլխավոր լուծումը տեսնում են Հարկային օրենսդրության փոփոխությունների` հարկերը բարձրացնելու մեջ, նշել է լրատվականը։ Աղբյուրի համոզմամբ՝ ընտրություններից առաջ դա չի լինի, քանի որ կնվազեցնի Փաշինյանի՝ վերարտադրվելու շանսերը, ուստի նա մտադիր է այս փոփոխություններին գնալ խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո։ Կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն էր տվել ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագծին։ Փաշինյանն ընդգծել էր, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ-ից և Ռուսաստանից տնտեսական կախվածությունը թուլացնելու համար քայլեր է մշակում, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Ըստ թերթի՝ թեև վարչապետը հասկանում է, որ երկիրը կորուստներ կունենա` զրկվելով այն արտոնություններից, որոնք կան ԵԱՏՄ-ի հետ համագործակցությունից, այնուամենայնիվ փորձում է գտնել նոր շուկաներ, հատկապես՝ ասիական և եվրոպական ուղղություններում։

Կառավարության ֆինանսական բլոկում գլխավոր լուծումը տեսնում են Հարկային օրենսդրության փոփոխությունների` հարկերը բարձրացնելու մեջ, նշել է լրատվականը։ Աղբյուրի համոզմամբ՝ ընտրություններից առաջ դա չի լինի, քանի որ կնվազեցնի Փաշինյանի՝ վերարտադրվելու շանսերը, ուստի նա մտադիր է այս փոփոխություններին գնալ խորհրդարանական ընտրություններում հաղթելուց հետո։ Կառավարությունը հունվարի 9-ի նիստում հավանություն էր տվել ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագծին։

Փաշինյանն ընդգծել էր, որ նախագիծը չի նշանակում Հայաստանի անհապաղ անդամակցում ԵՄ-ին, և վերջին խոսքը պետք է հայտնեն քաղաքացիները՝ հանրաքվեի միջոցով։ Նույն օրը Կրեմլից նշել էին, որ Հայաստանը չի կարող միաժամանակ լինել և՛ ԵՄ, և՛ ԵԱՏՄ անդամ։ Հունվարի 24-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն էր տվել ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի վերաբերյալ նախագծին։ 

Նորություններին հետևեք մեր
կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում