Սեպտեմբերի 14-ին Լոս Անջելեսում կայացել է 77-րդ Emmy մրցանակաբաշխությունը, հայտնի են հաղթողները, հայտնել է The Guardian-ը։ Դրամայի լավագույն սերիալ է ճանաչվել The Pitt-ը, իսկ կոմեդիայի անվանակարգում մրցանակակիր է դարձել The Studio-ն։ Limited or Anthology կատեգորիայում հաղթող է դարձել Adolescence սերիալը։ Դրամայում լավագույն դերասանի կոչմանն է արժանացել Նոա Ուայլը՝ իր The Pitt կերպարի համար։ Դրամայում լավագույն դերասանուհի անվանակարգի առաջին մրցանակիր է դարձել Բրիտ Լոուերին՝ Severance-ում խաղացած դերի համար։ Կոմեդիայի լավագույն դերասանուհի է դարձել Ջին Սմարթը՝ Hacks սերիալից, իսկ լավագույն դերասան՝ Սեթ Ռոգենը՝ The Studio-ում իր խաղի համար։
Նորություններին հետևեք մեր կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում