Добавить в корзинуПозвонить
Найти в Дзене
Հայաստանն այսօր

Գարեգին 2-րդը կհանդիպի Հռոմի պապի հետ

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը մեկնել է Վատիկան, ուր հանդիպում կունենա Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի հետ, հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Նշվում է, որ Վատիկանում Վեհափառի գլխավորած պատվիրակությանը կմիանան Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։ Հանդիպման օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Մայիսի 29-ից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։ Փաշինյանը հուլիսի 20-ին հայտարարել էր իր հետևորդների հետ Վաղարշապատի կենտրոնական հրապարակում «մեծ հոգևոր հանդիպման» մասին։ Մայր Աթոռը, ինչպես նաև Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը, վարչապետի հայտարարությունը

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը մեկնել է Վատիկան, ուր հանդիպում կունենա Հռոմի Սրբազան քահանայապետ Լևոն 14-րդ Պապի հետ, հայտնել են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից։ Նշվում է, որ Վատիկանում Վեհափառի գլխավորած պատվիրակությանը կմիանան Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ և Վատիկանում Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Գերաշնորհ Տ․ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը և Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը։

Հանդիպման օրակարգի մասին մանրամասներ չեն հաղորդվում։ Մայիսի 29-ից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։ Փաշինյանը հուլիսի 20-ին հայտարարել էր իր հետևորդների հետ Վաղարշապատի կենտրոնական հրապարակում «մեծ հոգևոր հանդիպման» մասին։

Մայր Աթոռը, ինչպես նաև Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը, վարչապետի հայտարարությունը որակել էին հակասահմանադրական։ Այնուհետև վարչապետն առաջարկել էր կաթողիկոսի հեռացման ծրագիրը նախ սկսել Վեհարանը նրանից «ազատելով», ապա՝ տեղապահ նշանակել որևէ ամուսնացյալ բարեվարք քահանայի, որը չի կարող հավակնել կաթողիկոսի գահին։

Կարդացեք նաև՝ «Չուլանացված» եկեղեցիներից մինչև կաթողիկոսի փոփոխության կոչ․ ի՞նչ օրակարգ է փորձում պարտադրել Փաշինյանը Ինչո՞ւ են Սամվել Կարապետյանին կալանավորել. եկեղեցի, քաղաքականություն, ներդրումային ռիսկեր

Նորություններին հետևեք մեր
կայքում, ինչպես նաև Telegram-ում և YouTube-ում