Найти в Дзене
Hayeli.am

Ինչ էր կատարվում երկու տարի առաջ այս օրերին Ստեփանակերտում

Ինչ էր կատարվում երկու տարի առաջ այս օրերին Ստեփանակերտում։ Նիկոլի կողմից հայկական Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո 120.000 հայ, ներառյալ 40.000 երեխա, հայտնվեցին շրջափակման մեջ, 9 ամիս ենթարկվեցին սովի ու բախվեցին 10 միլիոնանոց Ադրբեջանի բանակին։ Մեր եղբայրները պայքարեցին մինչև վերջ, մեկ օրում ոչնչացրին թուրքի շուրջ 1000 զինվորի։ Արցախցիները թողեցին այնտեղ ամեն-ինչ ` իրենց տները, այգիները, գերեզմանները, որդիների դիակները, ու գաղթեցին Մայր Հայաստան։ Ռուսական կողմի ջանքերով կանխվեց Արցախում հայերի ցեղասպանությունը։ Նիկոլը Արցախը հանձնեց հանուն եվրոպացիների այն խոստման, որ դրանից հետո Ադրբեջանը դուրս կգա Հայաստանի տարածքից գրաված դիրքերից, բարձրունքներից ու ճանապարհներից։ Մեկ ամիս անց Ալիևը հայտարարեց, որ դուրս չի գալու մեր տարածքներից այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք փոխել մեր սահմանադրությունը։ Նա անգամ սպառնաց ասելով, որ մեր քաղաքները (Ջերմուկ, Կապան, Եղեգնաձոր, Գորիս...) Ադրբեջանի բանակի ուղիղ կրակի տակ կարող են հայտնվել։ Սա համաշխարհային պատմության մեջ միակ դեպքն է, ե

Ինչ էր կատարվում երկու տարի առաջ այս օրերին Ստեփանակերտում։

Նիկոլի կողմից հայկական Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո 120.000 հայ, ներառյալ 40.000 երեխա, հայտնվեցին շրջափակման մեջ, 9 ամիս ենթարկվեցին սովի ու բախվեցին 10 միլիոնանոց Ադրբեջանի բանակին։

Մեր եղբայրները պայքարեցին մինչև վերջ, մեկ օրում ոչնչացրին թուրքի շուրջ 1000 զինվորի։

Արցախցիները թողեցին այնտեղ ամեն-ինչ ` իրենց տները, այգիները, գերեզմանները, որդիների դիակները, ու գաղթեցին Մայր Հայաստան։ Ռուսական կողմի ջանքերով կանխվեց Արցախում հայերի ցեղասպանությունը։

Նիկոլը Արցախը հանձնեց հանուն եվրոպացիների այն խոստման, որ դրանից հետո Ադրբեջանը դուրս կգա Հայաստանի տարածքից գրաված դիրքերից, բարձրունքներից ու ճանապարհներից։ Մեկ ամիս անց Ալիևը հայտարարեց, որ դուրս չի գալու մեր տարածքներից այնքան ժամանակ, քանի դեռ մենք չենք փոխել մեր սահմանադրությունը։ Նա անգամ սպառնաց ասելով, որ մեր քաղաքները (Ջերմուկ, Կապան, Եղեգնաձոր, Գորիս...) Ադրբեջանի բանակի ուղիղ կրակի տակ կարող են հայտնվել։

Սա համաշխարհային պատմության մեջ միակ դեպքն է, երբ մի ամբողջ երկրի ղեկավարի մի քանի անգամ «քցում են», ստիպում գնալ զիջումների ու փոխարենը տալիս ոչինչ։