ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը նույնիսկ չի հարցաքննվել. նրա մայրը ձեռք է բերել 490 հազար, հայրը 200 հազար դոլարանոց առանձնատուն, ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Պատգամավորը հիշեցրեց, որ ԱՆԻՖ-ը ստեղծվել էր միջազգային դոնորներիններին գրավելու, դեպի ՀՀ ներդրումներ բերելու համար, սակայն մի քանի տարի կյանք ունեցավ: «Դրա արդյունքում պետական բյուջեից՝ հարկատուների գրպանից, մսխվել է 25 միլիարդ դրամ»,- նշեց Գրիգորյանը: